Կանաչուտ գյուղում «Գազելը» վերածվել է մոխրակույտի
Հուլիսի 13-ին, ժամը 09։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարգսյան փողոցում կայանած Դալար գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գրիշա Կարապետյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։