Վրաստանում գազի հանքավայր է հայտնաբերվել
Վրաստանում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել, որը շահագործելու դեպքում ութ տարի կարող է այս երկրին ապահովել էներգետիկ հումքով։ Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում, ասել է Վրաստանի Նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։
«Նովոստի-Գրուզիա» տեղեկատվական պորտալը գրում է, որ ամերիկյան Schlumberger ընկերությունն այնտեղ հետախուզում է իրականացնում, իսկ արտադրության լիցենզիան պատկանում է «Block Energy»-ին։
Այդ տարածքում Schlumberger-ի հորատած հորատանցքը հաստատել է 16 միլիարդ խորանարդ մետր պաշարներ։ Պատկերացնում եք, սա բավարար է ութ տարվա ընթացքում Վրաստանում սպառելուն»,- ասել է Տատիշվիլին։
Նրա խոսքերով՝ Block Energy-ն «կվերադառնա այս նախագծին արդեն հաստատված պլանով» 2022 թվականի վերջին – 2023 թվականի սկզբին։ Այնտեղ նախատեսվում է հորիզոնական հորատումներ իրականացնել, ինչը թույլ կտա ավելի շատ կոմերցիոն գազ արդյունահանել։