Ինչպե՞ս է ռոբոտների հետ կողք կողքի աշխատանքն ազդում հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ սթրես են ապրում, երբ կողք կողքի աշխատում են ռոբոտների հետ։
Անգամ եթե շատ ռոբոտներ իրենց վրա են վերցնում աշխատանքի ամենավտանգավոր մասերը, աշխատակիցները, միեւնույն է, սթրես են ապրում եւ անգամ թմրամոլ են դառնում, տեղեկացրել են գիտնականները։
Հետազոտության համար նրանք ուսումնասիրել են աշխատատեղերի տվյալներն ԱՄՆ-ում, որոնք նվիրված էին արտադրական վնասվածքներին։ Հետազոտողները հայտնաբերել են, որ ընդհանուր առմամբ ռոբոտների ներդրումը հաստիքներում կրճատել է ամենամյա արտադրական վնասվածքների քանակությունը՝ օրական 100 աշխատողի հաշվով 1,2 դեպքով։ Չնայած դրան՝ այն աշխատանքներում, որտեղ ռոբոտները եւ մարդիկ ավելի ինտեգրված են եղել, նկատվել է մահերի թվի ավելացում՝ կապված թմրանյութի կամ ալկոհոլի օգտագործման հետ՝ 100 000 մարդու հաշվով 37,8 դեպք։ Բնակավայրերում, որտեղ տեղի է ունեցել ավտոմատացված եւ մարդկային աշխատուժերի ձուլում, նկատվել է նաեւ խնդիրների ոչ մեծ ավելացում՝ կապված հոգեկան առողջության հետ, անգամ ինքնասպանություններ աշխատակիցների շրջանում։
Բայց խնդիրն, ըստ երեւույթին, բացառապես ամերիկյան էր։
Հետազոտողներն ուսումնասիրել են նույն տվյալները Գերմանիայից եւ հայտնաբերել, որ այնտեղ աշխատակիցները ոչ մի բացասական հետեւանք չեն զգացել ռոբոտների ներդրումից, չնայած այդ երկրում դա ավելի տարածված է։
Ո՞րն է տարբերության պատճառը։
«Գերմանացի աշխատողներն իրենց աշխատանքում ավելի լավ էին պաշտպանված գերմանական ռոբոտներից,- նշել են գիտնականները։- Գերմանիայում ռոբոտների ներդրումը կապված չի եղել աշխատատեղերի փոխարինմամբ։ Դրա փոխարեն նոր եւ երիտասարդ աշխատակիցները ներգրավվել են արդյունաբերության այլ ոլորտներում, այն դեպքում, երբ գործող աշխատակիցների զբաղվածության երաշխիքները չեն տուժել»։
Ցավոք, ամերիկյան ընկերությունները զբաղվածության քիչ երաշխիքներ են առաջարկում։
Վերջերս Labour Economics ամսագրում հրապարակված նոր տվյալները վկայել են այն մասին, որ ամերիկացի աշխատողներն անհանգստանում են, որ նոր ռոբոտն իրենց կողքին կարող է նշանակել, որ իրենց աշխատանքը սպառնալիքի տակ է։
Ռոբոտների առկայությունն իրականության մեջ նշանակո՞ւմ է աշխատանքի հնարավոր կորուստ, թե՞ ոչ՝ սա, ըստ երեւույթին, նշանակություն չունի։ Ընդհակառակը, հենց աշխատանքը կորցնելու ընկալումն է տագնապ առաջացնում։