Շվայնշտայգերը կրկին վիրահատության կենթարկվի
Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը դեռևս ամռանը ենթարկվեց կոճի վիրահատության, սակայն խնդիրները ոչ թե վերացան, այլ, կարծես, սրացել են:
Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստին հետապնդող խնդիրներից վերջնականապես ազատվելու համար անհրաժեշտ է երկրորդ վիրահատությունը:
«Բավարիայի» գլխավոր բժիշկ Հանս-Վիլհեմ Մյուլլեր-Վոլֆը հայտարարել է, որ Շվայնշտայգերի՝ հերթական բժշկական հետազոտությունը ցույց է տվել՝ առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ վերջնական ապաքինում երաշխավորել:
Հավելենք՝ վիրահատության օրը և ապաքինման ժամկետները դեռևս հստակեցված չեն:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.allsport.am/