35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է. կա վիրավոր
Երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սվետլանա Գ.-ն օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն: