Արարատի մարզում բախվել են Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարի Mercedes-ն ու Hayasa մոտոցիկլը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 09:30 -ի սահմաններւոմ Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում բախվել են Ջրահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Ռուբենյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Գրիգորյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Ռուբենյանը Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարն է: