Խաչատուրյանի հիմնական առաքելությունն ամեն բան տեսնելը և ամեն ինչի մասին լռելն է. Աննա Գրիգորյան
Այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, «ԴԻմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ հիշեցնելով, որ Սահմանադրության պահպանմանը հետևող թիվ մեկ պաշտոնյան ՀՀ նախագահն է:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Վահագն Խաչատուրյանն այդ պաշտոնին է գործուղվել, ոչ թե Սահմանադրությունը, այլ ՔՊ շահերը պաշտպանելու համար:
«Նրա հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելը և ամեն ինչի մասին լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող: Այստեղ նստած անձը ստորագրում և դակում է ցանկացած օրենք որը գալիս է ԱԺ-ից և բայց ծպտում չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր, երբ ասում էր՝ կա՛մ գնա, կա՛մ գործ ենք կարելու:
Այստեղ նստող մարդը պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահպաներ, բայց կրկին լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, հետապնվում է ժողովուրդը, ցանկացած մեկը, որն այլախոհ է»,-ասաց պատգամավորը և ցույց տվեց քաղբանտարկյալների նկարենրը:
Աննա Գրիգորյանի կարծիքվ՝ խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտն անարգվել և հիշեց, որ նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացնում մեկ այլ երկրի տարածքից:
«Այստեղ նստողը հրաժարական չի տվել, բայց միևնույնն է՝ նա չկա: Նրա փոխարեն ցանկացած մեկը լիներ՝ նույն բանն էր լինելու, կամ առհասաևակ, եթե նրա աթոռը թափուր լիներ, դրանից որևէ բան չէր փոխվելու, որովհետև նա ունի 0 գործառույթ, որը վերաբերում է երկրի շահերին»,-հայտարարեց պատգամավորր և շեշտեց, որ չնայած այդ ամենին իրենք ժողովրդի հետ վերկանգնելու են Սահմանադրության տառն ու ոգին: