Քաջարանում երեկ նշել են Արշալույս Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը
Քաջարանում նշել են Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։ Այս մասին հայտնում են Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի համաքաղաքացիներ` Քաջարանում տոնական օր է, և համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ նշվում է Հայրենական մեծ պատերազմի քաջարանցի միակ կենդանի վկա` Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը։
Շնորհավորում ենք պատվավոր մայր ծնողին և քաղաքացուն` միաժամանակ մաղթելով առողջություն և տոկունություն։
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին»։