Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով Երևանի ոստիկանության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի դիմաց, վրաերթի է ենթաիկել հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն։ Այնուհետև վարորդն ահազանգել է ոստիկանություն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։