Հարություն Հովհաննիսյանը 1 րոպեում ջախջախեց վրացի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ նա նախ ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով հաղթել էր բրիտանացի ըմբիշին, ապա նույն առավելությամբ պարտության էր մատնել ռումինացի ըմբիշին:
Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը մրցել է վրացի Լուկա Գվինջիլիայի հետ և դարձյալ ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով հաղթանակ է տարել: Գոտեմարտը տևել է ընդամենը 1 րոպե 6 վայրկյան: