Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին

Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը կռիվ է գցել իշխանությունների «տանը»։ Օրերս ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամներ Վահե Հակոբյանի եւ Իշխան Սաղաթելյանի հարցում ընդունած որոշման մասին։ Առաջիկայում Հակոբյանին կզրկեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին անվստահություն կհայտնեն։

Բայց ընդդիմությունից նշված երկուսը չէ միայն, որ պաշտոն ունեն․ «Հայաստան» խմբակցությունից՝ Արմեն Գեւորգյանը, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը նույնպես հանձնաժողովներ են նախագահում, առաջինը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, երկրորդը՝ մարդու իրավունքների պաշտպանության։

Թվում էր, թե ընդդիմության հարցում կայացրած քաղաքական որոշումը պետք է տարածվի բոլորի վրա, քանզի ՔՊ-ականները գործընկերների նկատմամբ պատժամիջոցների որոշում կայացրին այն բանից հետո, երբ նրանք քաղաքական պայքարի դուրս եկան փողոց եւ երկու ամսից ավելի խորհրդարան չեն գնում։ Իշխող խմբակցությունում, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են ծավալվել ընդդիմադիրների պաշտոնազրկման հարցի հետ կապված։

Մեծամասնությունն անակնկալի է եկել՝ տեսնելով, որ իրենց շարքերում ընդդիմության եռանդուն պաշտպաններ կան։ Մեզ պատմեցին, որ արմատականները փորձել են համոզել, որ որոշումը քաղաքական է, ուստի պետք է տարածվի բոլորի վրա, առավել եւս Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդուն՝ Արմեն Գեւորգյանին խնայելը կարող է հասարակության համար տարընկալումների տեղիք տալ, սակայն վերջինիս ատամներով պաշտպանել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը ղեկավարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, Արմեն Գեւորգյանն այդ պատվիրակության անդամ է։ Ռուբինյանի արգումենտը եղել է այն, որ Գեւորգյանը պետության համար օգտակար գործ է անում միջազգային արենայում, եւ չարժե նրան նեղացնել ու թշնամացնել իրենց հետ։

ԱԺ փոխխոսնակի հետ համաձայնողներ էլ են եղել, նրանք էլ իրենց փաստարկներն են ներկայացրել, որ Գեւորգյանը հայհոյախոս չէ, զուսպ է իշխանության նկատմամբ եւ այլն։ Ինչը չես ասի Իշխան Սաղաթելյանի մասին, իսկ Վահե Հակոբյանի՝ Սյունիքում կազմակերպած «սյունյաց ողջույնի» օպերացիան Փաշինյանը չի մարսում պատերազմից ի վեր։

Արմեն Գեւորգյանին պաշտոնից զրկել-չզրկելու քննարկումը տեղ-տեղ այնքան է թեժացել, որ ՔՊ-ականները փոխադարձ կսմիթներ են ուղղել միմյանց հասցեին, որոշ պատգամավորների զրկել են ձայնի իրավունքից։ Իսկ Գեւորգյանի դեմ լոբբինգի առաջամարտիկները եղել են Վահագն Ալեքսանյանն ու Արփի Դավոյանը։

Նրանց հետ համակարծիք է եղել նաեւ ԱԺ նախագահը։ Հայտնի նիստում այդպես էլ որոշում չի կայացվել, ավելի ճիշտ՝ կայացվել է միայն Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի վերաբերյալ, որից հետո լուրեր տարածվեցին, թե Գեւորգյանի հարցը կքննարկեն մեկ օր անց։ Մի քանի օր է անցել, սակայն ՔՊ-ում խմբակցության նիստ չեն հրավիրել, ամենայն հավանականությամբ՝ չեն էլ հրավիրի, Թովմասյանի ու Գեւորգյանի հարցը կարելի է փակված համարել։ Նրանց որոշել են պահել իրենց կողքին։

Ի դեպ, Թագուհու հարցում հրապարակային պաշտպաններ գրեթե չեն եղել, միայն կցկտուր հիշել են, որ նա պայքարի օրերին խորհրդարան է եկել, հանձնաժողովի նիստեր է անցկացրել, սակայն որոշում կայացնելիս մեծամասնությունը խնայել է նրան։ Բացի այդ, ՔՊ-ում չեն ուզում մինչեւ սեպտեմբեր սպասել, եւ հնարավոր է հենց այսօր արտահերթ նիստով գործընթացը գլուխ բերեն։ Մյուս կողմից՝ ընդդիմության ճամբարում վստահ են, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ հրաժարվի հանձնաժողովի նախագահությունից։ Մինչդեռ Թագուհի Թովմասյանն այս օրերին խոր ընդհատակ է անցել։

Դեռեւս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին առաջարկում էր շտապ քննարկել մանդատները վայր դնելու հարցը, քանի որ, պատգամավորի կարծիքով, «երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր»։ Այդ օրերին նման հայտարարությունն ընդդիմությունը շատ վատ ընդունեց։

Բնական հարց ծագեց՝ իսկ ինչո՞ւ դուք վայր չեք դնում մանդատները։ Իսկ հիմա, երբ իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, իշխանությունն էլ իր ընդդիմադիր գործընկերներին՝ Հակոբյանին ու Սաղաթելյանին է պաշտոնազրկում, իսկական պահն է եկել մանդատը դնելու, գոնե՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու, սակայն Թովմասյանի ծպտունը չի լսվում։

Մեր հարցերի պատասխանը երեկ չհաջողվեց ստանալ, Թովմասյանն անպատասխան թողեց մեր զանգերը։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե խտրական վերաբերմունք են դրսեւորում ընդդիմադիրների նկատմամբ։

«Քվեարկության արդյունքում նման որոշում ենք ընդունել, ի՞նչ խտրական վերաբերմունքի մասին է խոսքը»,- տարակուսեց Աղազարյանը։ Ասաց, որ քննարկել են հարցը, մեխանիկական մոտեցում չեն դրսեւորել, որոշումը կայացրել են փաստարկված․ «Տնտեսական հանձնաժողովի զբաղվածության աստիճանը շատ բարձր է, իսկ մյուս երկու հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը՝ համեմատաբար թեթեւ, ուստի բացակայությունները չպետք է ազդեին աշխատանքների կազմակերպման որակի վրա, այսինքն՝ էապես չեն ազդել, ինչը չենք ասի տնտեսական հանձնաժողովի մասին»։

Հիշեցրինք, որ հանձնաժողովը, այդուհանդերձ, նիստեր արել է։ «Խնդիրն այն է, որ հանձնաժողովի նախագահն է ղեկավարում եւ հանձնարարականներ տալիս փորձագիտական խմբին եւ օգնականներին։

Նման դեպքերում ողջ ինստիտուտը վեր է ածվում անգործունյա կառույցի, որը պետական բյուջեից փող է ստանում։ Ճիշտ է, մենք նիստեր արել ենք, բայց դրանք ուղեկցվել են բազմաթիվ խոչընդոտներով»։

Ի տարբերություն այլ ՔՊ-ականների, Աղազարյանն անկեղծորեն խոստովանեց, որ այս պահին փակված է թե՛ Գեւորգյանի, թե՛ Թովմասյանի պաշտոնազրկման հարցը։ «Այո, այս պահին չկա նրանց հարցը»,- ասաց պատգամավորը՝ անմիջապես հավելելով․ «Բայց միեւնույն ժամանակ մենք չգիտենք, թե վաղը չէ մյուս օրն ինչ կլինի։ Եթե շարունակեն իրենց ոճը, չի բացառվում, որ վաղը չէ մյուս օրն իրենց էլ անդրադառնանք»։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը մանդատներից զրկելու խոսակցություններին, այս հարցն էլ է փակված, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ անուղղակիորեն հաստատել է դա․ «Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլեւս իշխանությունն այնտեղ է:

Հիմա գալու են, խելոք այստեղ նստեն եւ քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, եւ քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու եւ զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչեւ կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 623 անգամ
Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan