Դեսպան Հարությունյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի հանդիպումը։ Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող արդի հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև փոխգործակցությանը եվրասիական տարածքում։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։