Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ...

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Բերձորում ընտանիքներ չեն ապրում՝ մինչդեռ ապրում է մոտ 50 ընտանիք. Բերձորի համայնքապետ

news.am-ը գրել է․

Բերձորցիների համար այսօրվա ամենակարեւոր հարցն այն է, թե նոր երթուղու կառուցման դեպքում ի՞նչ կարգավիճակ են ունենալու իրենք: Այս մասին ասել է Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցված արտահայտությունները մեզ համար անակնկալ կամ նորություն չէին՝ վերջին ամիսների խոսակցությունների համատեքստում: Բերձորցիների մոտ տրամադրությունը նույնն է՝ ինչ հայտարարությունից առաջ էր: Մարդիկ հանգիստ են, խուճապ չկա, ապրում են իրենց սովորական կենցաղով: Սակայն իրենց մոտ վրդովմունք է առաջացել, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Բերձորում մարդիկ չեն ապրում: Մինչդեռ Բերձորում ապրում է մոտ 50 ընտանիք՝ 180 մարդ»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը:

Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ պատերազմը եւ հաջորդած ամիսները ցույց են տվել, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում հաջորդ օրը, հետեւաբար՝ հետագա իրավիճակը կախված է երթուղու փոփոխությունից:

«Ես այս հարցում կարող եմ միայն իմ անունից խոսել, եւ չեմ կարող ասել, որ եթե հանկարծ որոշում կայացվի դուրս գալու՝ ինչ կորոշեն մարդիկ՝ դուրս կգա՞ն, թե՞ կմնան եւ կպայքարեն: Բացի այս բազմաթիվ են անպատասխան հարցերը: Ի՞նչ է սպասվում մեզ նոր երթուղուց հետո: Մենք ի՞նչ կարգավիճակ ենք ունենալու: Մենք ինչպե՞ս ենք ապրելու: Բայց մեկ բան է պետք հստակ արձանագրել՝ այդ միջանցքը չի կարող վերահսկվել թշնամու կողմից, քանի որ այդ դեպքում կբացառվի խաղաղ երթեւեկությունը: Բնականաբար, պետք է լինեն խաղաղապահներ, որոնց 100 % վերահսկողության ներքո պետք է լինի միջանցքը: Կոնկրետ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց տեղերում են»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ այժմ «Արցախգազը» ապամոնտաժում է նոյեմբերի 9-ից Բերձորում չգործող գազախողովակաները:

«Իմ տեղեկություններով՝ դրանք տեղափոխում են Հին Շեն եւ Նոր շեն գյուղեր: Շատ են խոսակցությունները, որ հնարավոր է բերձորցիներին վերաբնակեցնեն այդ գյուղերում: Ես նման առաջարկ չեմ ստացել: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետությունը տեղահանված բոլոր մարդկանց տալիս է հնարավորությունը վերադառնալ մեր տիրապետության տակ մնած հատվածները»,- նշեց Ալեքսանյանը:

Համայնքապետի խոսքով՝ թեպետ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների կողմից հայտարարվում է, թե բերձորցիների բնակարանային հարցերը լուծված են, սակայն այդպես չէ:

«Առհասարակ Քաշաթաղի ոչ մի շրջանի որեւէ բնակչի բնակարանային հարց լուծված չէ: Որոշումը, իհարկե, կա, բայց այս պահին դեռ միայն որոշում է, քանի որ շատ խնդիրներ կան: Տեսնում ենք հայտարարություններ, որ այդ հարցը լուծված է, բայց, որպես խնդրի կողմ, տեսնում ենք, որ այդպես չէ: Լուծման գործընթացում շատ խնդիրներ են առաջանում: Յուրաքանչյուր անձ կորցրել է շատ ավելին, քան իրեն առաջարկում է Կառավարությունը: Բայց գոնե այդ առաջարկածն էլ պետք է ողջամիտ լինի: Օրինակ՝ նույն չափի գումարն առաջարկվում է եւ երկուհոգանոց, եւ տասըհոգանոց ընտանիքին, ինչը, իհարկե, սխալ է»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան հունիսի 27-ի իր ասուլիսում նշեց, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։

Իսկ այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է:

«Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»,- հայտարարել է նա:

դիտվել է 189 անգամ
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan