Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ

Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Հարութ Սասունյան

Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը նույնքան ապարդյուն է, որքան մեկի կողմից գլխով պատին անընդհատ հարվածելը` հուսալով, որ պատը տեղի կտա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ դար շարունակ թուրքական իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ իրենց նախորդների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափելի ոճրագործությունը կոծկելու համար: Մինչ օրս ոչ մի թուրք ղեկավար քաջություն և պարկեշտություն չի ունեցել ընդունելու ճշմարտությունը։ Փոխարենը Թուրքիան հսկայական գումարներ է վատնել անհերքելին հերքելու համար։

Աշխարհով մեկ, նա կաշառել է կասկածելի գիտնականներին և խարդախ քաղաքական գործիչներին՝ խեղաթյուրելու պատմական իրողությունները: Անկարան հարյուրավոր խաբուսիկ գրքեր է հրատարակել և մի քանի ցածրորակ ֆիլմեր նկարահանել՝ իր ոճրագործությունները թաքցնելու համար: Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել ամերիկյան լոբբիստական ընկերություններ վարձելու համար՝ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այն չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս բոլոր ջանքերը խայտառակ կերպով ձախողվել են: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975, 1984 և 2019 թվականներին: ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է այն 2019 թվականին:

Ավելին, ԱՄՆ երկու նախագահներն ընդունել են այն. Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թվականին և նախագահ Ջո Բայդենը 2021-ի և 2022-ի ապրիլի 24-ի իր ոգեկոչման հայտարարություններում: Հայոց ցեղասպանության ամենահեղինակավոր ճանաչումը տեղի է ունեցել 1951թ. մայիսի 28-ին, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից է»։

Չնայած թուրքական բոլոր ճնշումներին, սպառնալիքներին և կաշառքներին՝ ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Սա ի լրումն 1948 թվականին ՄԱԿ-ի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի, 1985 թվականին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի և 1987 թվականից ի վեր Եվրախորհրդարանի կողմից բազմիցս ճանաչումներին:

Այդ ճանաչումների մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն գոյություն չուներ։ Հայկական Սփյուռքը, «Դավիթն ընդդեմ Գողիաթի ճակատամարտում», կարողացավ դիմակայել թուրքական հզոր կառավարության ժխտողականությանը, որին աջակցում էին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն ու բազմաթիվ իսլամական պետություններ:

Այս բոլոր ժխտողական ջանքերը հիմնված են այն պարզ թյուրըմռնման վրա, որ եթե Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նա պարտավոր կլինի փոխհատուցում վճարել ողջ մնացած հայերին: Ցավոք, շատ հայեր ունեն նույն թյուրըմբռնումը։ Փաստն այն է, որ թուրքական իշխանությունը պարտավոր է փոխհատուցում վճարել և վերադարձնել բռնագրավված հայկական ունեցվածքն ու տարածքները՝ անկախ նրանից՝ թուրք ղեկավարներն ընդունում են իրենց մեղքը, թե ոչ։

Կառավարության ղեկավարների քաղաքական հայտարարությունները դատարանում արժեք չունեն: Դատարանները զբաղվում են փաստերով և փաստաթղթերով: Անկախ նրանից, թե քանի անգամ է Թուրքիան հերքում ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի փոխհատուցման և տարածքների վերադարձման պահանջներով դիմել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան), որտեղ նման իրավասություն ունեն միայն կառավարությունները։

Մի ամբողջ դար ժխտելուց հետո, Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց Հայոց ցեղասպանության փաստերին հակազդելու իր վերջին հուսահատ փորձի մասին՝ ստեղծելով TEKAR հիմնադրամը (Հայկական հարցի թուրքական հետազոտական հիմնադրամ):

Սա երեք թուրքական կազմակերպությունների համախմբումն է՝ Կրթական ընկերներ հիմնադրամ, «Բասքենթ» (Մայրաքաղաք) ռազմավարական հետազոտությունների կենտրոն և Հայկական ֆանատիկ ստերի դեմ պայքարի կենտրոն: Նոր Հիմնադրամի անդրանիկ համագումարը տեղի է ունեցել հունիսի 25-ին։

TEKAR-ը նախատեսում է վերահրատարակել Էսաթ Ուրասի (1882-1957) գրած թուրքական ժխտողական գիրքը՝ «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերնագրով: Որպես «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (երիտթուրքեր) անդամ՝ Ուրասը առանցքային դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ծրագրման և իրականացման գործում։ Նրա գիրքը լի է կոպիտ խեղաթյուրումներով:

Թուրքական հիմնադրամը նաև հայտարարել է, որ «հրատարակելու է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տեսակետները, մտքերն ու հայտարարությունները հայերի, հայկական գործունեության և հայկական հարաբերությունների վերաբերյալ»։ Հուսով եմ, որ հիմնադրամը չի մոռանա մեջբերել 1926 թվականի օգոստոսի 1-ին Լոս Անջելեսի Examiner-ի կողմից հրապարակված Աթաթուրքի հարցազրույցը, որում նա ասել է. «Նախկին երիտթուրքական կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք անխղճորեն զանգվածաբար վտարվեցին իրենց տներից և կոտորվեցին… Նրանք մինչ այժմ ապրել են թալանով, կողոպուտով ու կաշառակերությամբ»։

TEKAR հիմնադրամն իր հոգաբարձուների խորհրդում ունի 23 անդամ: Խորհրդի նախագահը Մեհմեդ Արիֆ Դեմիրերն է, որը ոչ թե պատմաբան է, այլ ինժեներ-քիմիկոս։ Անհասկանալի է, որ խորհուրդը կազմված է վեց զինվորականից, երեք ինժեներից, երկու տնտեսագետից, մեկ գաստրոնոմից, մեկ ուսանողից և տարբեր փորձառություն ունեցող մի քանի այլ անձանցից: Կարծես թե TEKAR հիմնադրամի իրական նպատակը Էրդողանի ընկերների բարեկամների շրջապատն աշխատանքով ապահովելն է։ Թեև լավ է, որ այս թուրքերը ցանկանում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանց նպատակը ճշմարտությունը փնտրելը չէ․․․

Թուրք ժխտողականները երբեք չեն հասկացել, որ որքան շատ են ժխտում Հայոց ցեղասպանությունը և որքան երկար են խոսում դրա մասին, այնքան աշխարհն ավելի է իրազեկվում Հայոց ցեղասպանության մասին։ Այլ կերպ ասած, Թուրքիան հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանությունը հանրայնացնել նոր սերունդներին՝ փորձելով ժխտել այն։

Երկրորդ բանը, որ թուրք ղեկավարները երբեք չեն հասկացել, այն է, որ նրանք որքան շուտ ընդունեն իրենց նախորդների ոճրագործությունները, այնքան շուտ կարժանանան միջազգային հանրային կարծիքի հարգանքին։ Երբ մի թուրք ղեկավար ի վերջո ընդունի ճշմարտությունը, նա կգովաբանվի ամբողջ աշխարհում և նույնիսկ կարող է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Իրենց ժխտումներով թուրք ղեկավարները մեծ վնաս են հասցնում իրենց իսկ հեղինակությանը, էլ չեմ խոսում այն վիթխարի գումարների մասին, որոնք նրանք վատնում են այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը սնանկ է․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 217 անգամ
Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan