«Շանգրի Լա» խաղատան մոտ կայանված Mercedes -ում հրդեհ է բռնկվել
Հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, ավտոմեքենան է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30–ամյա Սամվել Բաղդասարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի ապահովիչների համար նախատեսված տուփում:
Բարեբախտաբար, Հ. Բաղդասարյանի և հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել մարել կրակը: