Երևանում Ford Fusion-ը ինքնավթարի է ենթարկվել. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ռաֆայել Վարդանյանը իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան 52/3 հասցեի դիմաց ինքնավթարի է ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռոլանդ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել և այն պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: