Արցախի նախագահը և Նիկոլ Փաշինյանը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին:
Երկրի ղեկավարը ելույթի իր խոսքում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով:
Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել անելիքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին:
Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:
Նիստում ներկայացվում է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: