Չոբանին, կով պահողին բերում դնում են միլպետ, ու ինքը խաբար չի՞ լինում, որ հինգ-վեց հոգով գալիս զինված մտնում են Ապարա՞ն. ակցիայի մասնակից
Ինչպես քիչ առաջ նշեցինք, Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:
Ակցիայի մասնակիցները խնդրում են և պահանջում են, որ վարչապետը ամեն ջանք ու եռանդ չխնայի, որ իրական մեղավորները պատժվեն:
Մասնակիցները պնդում են, որ միայն միլպետին հանելով ոչինչ չի լուծվում, թող բոլորը գան, թող բոլոր պաշտոնավորները և միլպետը գան և պատասխան տան՝ ինչպես եղավ, որ այդքան մարդ զինված մտավ Ապարան և ոչ ոք չիմացավ. <<Մեկը սարերում ճագար ա խբում, միանգամից բռնում տանում են, բա ոնց եղավ, որ էդքան մարդ զենքով մտավ, ու ոչ մեկ ոչինչ չիմացավ ու չարեց>>,- զայրանում են ակցիայի մասնակիցները: