Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ հունիսի 24-ին տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի:
Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, ուսումնասիրելով զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից անհրաժեշտ հիմնավորումներով և պարզաբանումներով ներկայացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերում առկա փաստաթղթերը, ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակում ընդունել է համապատասխան որոշումներ: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։