Սյունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը մահացել է, 4-ը՝ տեղափոխվել զինհոսպիտալ
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ժամանեն նաև կայազորի քննչական վարչությունից, քանի որ տուժածների մեջ կան ՀՀ ՊՆ ծառայողներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։