Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան...

Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում. «Հետք»

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։

Հիմնական բացահայտումները՝

* 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։

* Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։

* ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։

* ԲԿ-ն վնասով է աշխատել։

* 2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։

 

66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2020 թ.-ի մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել։ Մոտ 2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, արդեն պայմանագիր է կնքել մրցույթի հաղթող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊ ընկերությունը 66 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է բժշկական կենտրոնին մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության վիրահատական համակարգ, որը նախատեսված է ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Ըստ պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Այս մրցույթի հապճեպ անցկացումը երևում է մրցույթի փաթեթի փաստաթղթերից։ Ապրիլի 6-ին միակ մասնակից «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, ապրիլի 7-ին ՍՊԸ-ին առաջարկվել է պայմանագիր կնքել, ապրիլի 8-ին ՍՊԸ-ն կնքված պայմանագիրը մուտք է արել «Նորք-Մարաշ» ԲԿ, նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։

«Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն վերը նշված գործարքից առաջ ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ 66 մլն դրամ արժողությամբ պայմանագրի կնքումից հետո՝ 2021 թ.-ին, Յանա Բազիկյանը դուրս է եկել ընկերությունից՝ 100 % բաժնեմասը փոխանցելով ընկերության տնօրեն Աննա Բալայանին։

«Նորք Մարաշ» ԲԿ-ն, ձեռք բերելով 66 միլիոն դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 162 հազար ԱՄՆ դոլար արժեցող սարքը, մինչ օրս որևէ վիրահատություն չի իրականացրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե իբր նախատեսվել էր թանկարժեք այդ սարքը շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների միջամտությամբ, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։

«Սակայն Covid 19-ով պայմանավորված՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում, այնուհետև պանդեմիային հաջորդած պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են իրենց այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»,- փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այս պարզաբանումը կարելի էր տրամաբանական համարել, եթե չտեսնեինք մրցույթի անցկացման ժամանակագրությունը։ Սարքավորումը ձեռք բերելու մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ.-ի մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն տարածվել էր կորոնավիրուսային համավարակը և կար հաստատված 136 դեպք։ Այսինքն` մրցույթը հայտարարելիս արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են իրենց սահմանները, կարանտին հայտարարել և հայտնի էլ չէ, թե երբ է հնարավոր վերադառնալ նախկին կյանքին՝ առանց տեղաշարժի սահմանափակումների։ «Նորք Մարաշ» ԲԿ-ն արդեն 2 տարի «քնեցրել է» անգործության է մատնել թանկարժեք սարքը՝ գնում կատարելով մի ընկերությունից, որի բաժնետերը այդ գործարքին նախորդող ժամանակահատվածում փոփոխվել է, իսկ գործարքն իրականացնելուց հետո՝ դուրս եկել ընկերությունից։

30 միլիոն դրամի բռնագանձումը չի կատարվել

Պետական վերահսկողական ծառայությունը 2020 թ.-ին ուսումնասիրել է «Նորք Մարաշ» ԲԿ-ի գնումներից մեկը և առկա խախտումների մասին գրավոր տեղեկացրել Երևանի քաղաքապետին (այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր)։

Ուսումնասիրության համաձայն, ԲԿ-ի կարիքների համար հայտարարված մրցույթներից մեկում հաղթող ճանաչված «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ի մարտի 13-ին 27 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել։ ՍՊԸ-ն պետք է բժշկական կենտրոնին մատակարարեր «Medtronic» և «Abbott» ընկերությունների արտադրած դեղապատ ստենտներ։ Պայմանագրի հավելվածի համաձայն, մատակարարը պատվիրատուին պետք է ներկայացներ ստենտներն արտադրող ընկերության տրամադրած երաշխիքային նամակը։ Պայմանագրի կնքումից հետո, երբ ԲԿ-ն ունեցել է համապատասխան ֆինանսական միջոցներ, ընկերության հետ կնքել է համաձայնագիր։ Դրա հիման վրա «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն մատակարարել է պահանջված ստենտների առաջին խմբաքանակը՝ ԲԿ-ին ներկայացնելով ընդամենը մի փաստաթուղթ ապրանքների ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ։ Մինչդեռ պայմանագրի համաձայն, մատակարարը պարտավոր էր երաշխիքային նամակ ներկայացնել, ոչ թե մատակարարման աղբյուրի մասին փաստաթուղթ։ ԲԿ-ն մատակարարին գրավոր հայտնել է, որ չի կարող ընդունել ապրանքները։ Նույն պատմությունը մեկ անգամ էլ է կրկնվել, մատակարարը կրկին երաշխիքային նամակի փոխարեն նախկինում ներկայացրած՝ ապրանքի ձեռքբերման աղբյուրի մասին փաստաթուղթ է տրամադրել։ ԲԿ-ն 3 օր ժամանակ է տվել մատակարարին երաշխիքային նամակը ներկայացնելու համար: Այն այդպես էլ չի ներկայացվել։ Դրանից հետո մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն 2020 թ.-ի հունիսի 26-ին դիմել է բժշկական կենտրոնին և խնդրել լուծել պայմանագիրը՝ մատակարարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության հիմքով։ ՍՊԸ-ն անհաղթահարելի խոչընդոտները բացատրել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված լոգիստիկ խնդիրներով։

Պետական վերահսկողական ծառայությունը համարել է, որ երբ մատակարարը չի ներկայացրել երաշխիքային նամակը, ԲԿ-ն պետք է միակողմանի լուծեր պայմանագիրը։ Բացի այդ, մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ից պետք է գանձեր պայմանագրի ապահովման գումարը՝ 2.75 միլիոն դրամ, որակավորման ապահովման գումարը՝ 27.5 միլիոն դրամ և հաշվարկեր ու գանձեր 137 հազար դրամ տուգանք։ Ավելին, բժշկական կենտրոնը մատակարարին գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակ» ներառելու նպատակով պետք է դիմեր Ֆինանսների նախարարություն, ինչը նույնպես չի կատարել։

ՊՎԾ-ն արձանագրել է, որ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անգործություն է ցուցաբերել, որի հետևանքով, հօգուտ ԲԿ-ի չի գանձվել 30 միլիոն 287 հազար դրամ։

Պետական վերահսկողական ծառայությունն, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետին ընդամենն առաջարկել է ԲԿ-ի՝ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառել։

Երևանի քաղաքապետարանը նշված գործարքի վերաբերյալ ներքին աուդիտ է իրականացրել և բավարարվել է ԲԿ-ի տնօրենի բացատրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում չէր կարող այլ գործողություններ կատարել։

Տեխնիկական բնութագրերը խտրական ձեւով են կազմվել

2021 թ.-ին Երևանի քաղաքապետարարանն ուսումնասիրել է իր ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» ԲԿ-ի բաց մրցույթներից մեկը և կոպիտ խախտումներ հայտնաբերել։ 13 չափաբաժնից բաղկացած բաց մրցույթում ԲԿ-ի համար պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը կազմվել են ոչ մրցակցային և խտրական ձեւով, քանի որ բոլոր ապրանքների դեպքում առկա են եղել հղումներ կոնկրետ ընկերության անվանման և առևտրային նշանի։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի ուսումնասիրության եզրակացության մեջ նշված է, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի պատասխանատու ստորաբաժանումները գնման հայտը նախագծելիս կոպտորեն խախտել են «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ տեխնիկական բնութագրերում հղում են կատարել կոնկրետ ընկերությունների և ապրանքային նշանների։

Պատվերներ՝ զանգով

«Նորք Մարաշ» ԲԿ-ի գնումներն ուսումնասիրելիս տեղեկություններ ստացանք, որ ԲԿ-ն, շրջանցելով «Գնումների մասին» օրենքը, առանց որևէ ընթացակարգի պատվերներ է տալիս մի շարք ընկերությունների։ Այսինքն, որ մատակարարից ցանկանում է ԲԿ-ի կարիքների համար ապրանք գնել, զանգահարում է տվյալ ընկերություն և խնդրում մատակարարել։ Տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2020 և 2021 թթ. «Նորք-Մարաշ» ԲԿ-ի կողմից առանց մրցույթի կատարված գնումների մասին (հարցմամբ մի շարք այլ տվյալներ էլ ենք ցանկացել ստանալ)։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության գրավոր պատասխանում այս հարցին անդրադարձ չկար։ Մեր բանավոր հարցադրումներից հետո քաղաքապետարանից հետևյալ բովանդակությամբ պատասխան ուղարկեցին․ ««Նորք-Մարաշ» ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 և 2021 թթ. բժշկական կենտրոնի կարիքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների գնումներն իրականացվել են բացառապես գնումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսդրության շրջանակում՝ մրցակցային գնման ձևերով: Այդ գնումներին վերաբերող բոլոր հրապարակային փաստաթղթերը (հրավերներ, պայմանագրեր կնքելու որոշումներ, կնքված պայմանագրերի մասին հայտարարություններ և այլ ), որոնք նախատեսված են ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ, հրապարակված են գնումների պաշտոնական տեղեկագրում»։

Քանի որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ն քաղաքապետարանի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություն էր տրամադրել, մենք կրկին հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան՝ նշելով ԲԿ-ին առանց գնման ընթացակարգերի ապրանքներ մատակարարած ընկերությունների տվյալները և կրկին խնդրեցինք հայտնել, թե ի՞նչ ծավալի գնումներ են կատարել այդ ընկերություններից։

Երևանի քաղաքապետարանից ստացված պատասխանով հաստատվեց, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ն առաջին գրության մեջ թաքցրել է առանց մրցույթի գնումներ կատարելու փաստը։ Քաղաքապետարանի՝ մեզ ուղարկված երկրորդ պատախանում արդեն ասվում է, որ այո՛, նմանատիպ գնումներ կատարվել են, և դրանց պատճառների շարքում հիմնականում նշել են հրատապության հարցը, որը լրացուցիչ ստուգման կարիք ունի։

Ստացվում է, որ բուժհաստատությունը, շրջանցելով գնումների մասին օրենսդրությունն, իր հայեցողությամբ կապ է հաստատում մատակարարների հետ և գնում կատարում։ Երևանի թե’ նախորդ, թե՛ ներկա քաղաքապետերը, այս գործընթացի մասին տեղյակ լինելով, որևէ քայլ չեն ձեռնարկում ԲԿ-ի գործելաոճը փոխելու ուղղությամբ։

«Նորք Մարաշ» ԲԿ-ն վնասով է աշխատել

Մեր ձեռքի տակ առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ն վնասով է աշխատել։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Կամսար Բաբինյանի (ներկայում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է) ստորագրությամբ կազմված փաստաթղթի համաձայն, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի 2021 թ.-ի եկամուտների, ծախսերի, դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները չեն հաստատվել, քանի որ ֆինանսական տարին կենտրոնը վնասով էր փակելու, ուստի ԲԿ-ին առաջարկվել է 2022 թ.-ի համար առողջացման ծրագիր ներկայացնել։

Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ուսումնասիրվել է հիվանդանոցի գործունեությունը՝ հասկանալու համար, թե ի՞նչն է հանգեցրել ընկերությանն այդ վիճակին։ ««Նորք-Մարաշ» ԲԿ-ի կողմից 24.06.2021 թ. ներկայացվել է զարգացման ռազմավարական ծրագիր, որը ձեզ տրամադրվում է կից ֆայլով։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բուժհաստատության ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Արդյունքում, 2021 թ.-ի տարեկան գործունեության արդյունքներն ամփոփելիս ստացվել է շահույթ, իսկ 2022 թ.-ի տարեկան գործունեության արդյունքներով ընկերությունը նախատեսում է ստանալ շահույթ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։ Ուշագրավ է, որ քաղաքապետարանի` մեզ տրամադրած ռազմավարական ծրագիրը վերաբերում է ԲԿ-ի 2020-2022 թվականների գործունեությանը։ Այսինքն, այն կազմվել է առնվազն 2019 թ.-ին և չի բխում բժշկական կենտրոնի՝ 2021 թ.-ի գործունեության իրավիճակից։

Քրեական գործեր

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» ԲԿ-ի վերաբերյալ երկու քրեական գործ կա, որոնք այժմ մեկ վարույթում են քննվում։ Այդ մասին «Հետք»-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Առաջին քրեական գործը հարուցվել է պետական գնումների մասնակից «Մէգիել» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի հայտարարած պետական գնումների շրջանակներում խախտումներ թույլ տալու դեպքի առթիվ։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը։

Երկրորդ քրեական գործի համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրվել են «Նորք-Մարաշ» ԲԿ-ի՝ 2015-2019 թվականներին իրականացրած գնման ընթացակարգերը, եւ խախտումներ հայտնաբերվել։ Այս դեպքում ևս քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝ 214-ի 1-ին մասով։ Երկու քրեական գործը, ինչպես վերը նշեցինք, միացվել է և այժմ քննվում է մեկ վարույթում։ Առաջին դրվագով, քննիչի որոշմամբ, «Մէգիել» ՍՊԸ-ն տուժող է ճանաչվել։

Հ․Գ․ Այս հոդվածում շարադրվածը «Նորք-Մարաշ» ԲԿ-ի կասկածելի գործարքների, խախտումների ընդամենը մի մասն է։ Առաջիկայում այլ պատմություններ կներկայացնենք։

Աղբյուրը՝ Hetq

դիտվել է 259 անգամ
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan