Պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը երրորդ անգամ հաղթել է դատական գործն ընդդեմ Նաստասյա Սամբուրսկայայի
Երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հաղթանակ է տարել դերասանուհի եւ երգչուհի Նաստասյա Սամբուրսկայայի դեմ դատական գործում։
Դրոբիշի հետ համագործակցության ընթացքում Սամբուրսկայան մի քանի երգ է ձայնագրել, որոնցով հետագայում ելույթ է ունեցել հանրության առաջ։ Սակայն նրան դուր չեն եկել պրոդյուսերի պայմանները, որոնց համաձայն՝ ստիպված է եղել նրան տալ վաստակած գումարի 70 տոկոսը։ «Универ» սերիալի աստղն արդյունքում հրաժարվել է աշխատել Դրոբիշի հետ, ինչի հետեւանքով դատական քննություն է սկսվել։
Վերջերս ավարտվել է հերթական դատական գործը, որում հաղթանակ է տարել պրոդյուսերը։ Մոսկվայի քաղաքային դատարանը չեղարկել է շրջանային դատարանի որոշումը հօգուտ նորի, որը ենթադրում է Սամբուրսկայայի կողմից վնասի փոխհատուցում։
«Եվ ամենակարեւորը․ մենք ապացուցեինք, որ չի կարելի գրողի ծոցն ուղարկել պրոդյուսերին՝ չցանկանալով ոչինչ վճարել․ դա անօրինակն է»,- իր միկրոբլոգում նշել է Դրոբիշը։