Նորակոչիկների հետ անցկացվել են պարապմունքներ
Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։
Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին և անվտանգության պահպանման կանոններին։