Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի...

«Պանդորայի փաստաթղթեր»․ նախկին պատգամավորների զավակները՝ օֆշորներում. Հետք

Մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերում» են հայտնվել ոչ միայն հայ պաշտոնյաներ ու գործարարներ, այլեւ նրանց փոխկապակցված անձինք, այդ թվում՝ զավակները։ Նրանց շարքում են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի դուստրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախկին պատգամավոր եղբայրների՝ Գագիկ եւ Արմեն Աբրահամյանների որդիները, գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», շարունակում են ուսումնասիրել տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»՝ «Պանդորայի փաստաթղթեր»։ Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ, գործարարներ, նրանց հարազատներ ու մերձավոր շրջապատի մարդիկ: Արտահոսած փաստաթղթերի ընդհանուր քանակը հասնում է 11,9 միլիոնի։

Դրանք արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով:

Ինչու՞ է գործարար պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին ընկերություն հիմնել օֆշորում

Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը 4 եղբայր (Ալեքսանդր, Սերյոժա, Գագիկ, Արմեն) եւ 1 քույր (Կարինե) ունի։ Սերյոժա, Գագիկ եւ Արմեն Աբրահամյանները, լինելով անկուսակցական, նախկինում ԱԺ պատգամավորներ են եղել տարբեր խմբակցություններից։ Ընդ որում՝ 2007-2012 թթ․ Գագիկ Աբրահամյանը խորհրդարանում ներկայացնում էր իշխող ՀՀԿ-ն, Սերյոժա Աբրահամյանը իշխանական կոալիցիայի անդամ ՕԵԿ-ից էր, իսկ Արմեն Աբրահամյանը կոալիցիայի մեկ այլ թիմից էր՝ ԲՀԿ-ից։

Աբրահամյան եղբայրներից ամենաերկար քաղաքական կենսագրությունն ունի Գագիկը։ Նա պատգամավոր է եղել 1990-1995 (իշխող ՀՀՇ խմբակցության անդամ), 1995-1999 (իշխող «Հանրապետություն» դաշինքից) եւ 2007-2012 թթ․ (իշխող ՀՀԿ-ից)։ 1993-1998 թթ․ Գագիկ Աբրահամյանը եղել է ադամանդագործական «Շողակն» պետական ընկերության տնօրեն, որտեղից էլ ստացել է իր մականունը՝ «Բրիլիանտի Գագո»։ 1998-ին նա հիմնել է ««Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ն, իսկ 2001-ին՝ ««Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ-ն։ 2002-2004 թթ․ Գագիկ Աբրահամյանը Հրվ․ Կորեայում ՀՀ պատվավոր հյուպատոսն էր։ 2006-ին ընտրվել է Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ։

Նախկին պատգամավորը նաեւ խոշոր հողատեր է։ 2018-ին «Հետքը» պատմել էր Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց հատվածում, հին ու նոր պաշտոնյաների կառուցած առանձնատների մասին։ Գրել էինք, որ այստեղ ամենամեծ հողակտորը (1,3 հեկտար), հենց Գ․ Աբրահամյանինն է, ավելին՝ նրա առանձնատունը, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով, մեր երկրում ամենաբարձր կադաստրային արժեքն ունեցող (428 մլն դրամ) բնակելի տունն էր։ Իր առանձնատան կողքին Աբրահամյանը կառուցել է եւս մեկը, որտեղ վարձակալությամբ տեղավորվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։

2020-ին էլ գրել էինք Դալմայի այգիների տեղում հողակտորներ գնած ու վարձակալած անձանց մասին։ Նրանցից Գագիկ Աբրահամյանի «Դի Սի Էյ» եւ «Ջեյ Սի Էյ» ընկերությունները զբաղեցնում են 3,8 հա տարածք Այասի 114 հասցեում։

Գագիկ Աբրահամյանի մասին շատ բան կարելի է պատմել, բայց բավարարվենք այսքանով ու անդրադառնանք նրա որդուն՝ Արամ Աբրահամյանին, եւ նրա օֆշորային գործերին։

«Պանդորայի փաստաթղթերի» ծագման աղբյուր դարձած 14 գործակալներից մեկը «Trident Trust Group»-ն է, որը գրասենյակներ ունի երկու տասնյակ երկրներում, սակայն, ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի, գլխավոր ընկերությունը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «Trident Trust Company (B.V.I.) Limited»-ն է։ «Պանդորայի թղթապանակի» 11,9 մլն հատ արտահոսած փաստաթղթերից ամենաշատը՝ 3,37 մլն-ը, բաժին է հասել «Trident Trust»-ին. այդ փաստաթղթերը վերաբերում են 1970-2019 թթ․ ժամանակահատվածին։ «Trident Trust»-ի հաճախորդներից է նաեւ Արամ Աբրահամյանը:

2012-ի հունվարին ԲՎԿ-ում գրանցվել է 26-ամյա Արամ Աբրահամյանի «Chessman Services S.A.» ընկերությունը, որի միակ սեփականատերն ու տնօրենը եղել է ինքը։ 2017-ի տարեվերջին «Trident Trust»-ի աշխատակիցների նամակագրությունից տեղեկանում ենք, որ Աբրահամյանի ընկերությունը վերականգնելու (restoration) խնդիր է ծագել։ ԲՎԿ-ի ռեգիստրից ջնջված, բայց դեռեւս չլուծարված ընկերությունը հնարավոր է վերականգնել, եթե դրա համար հայտ ներկայացնելու հետ միասին վճարվեն համապատասխան տույժ-տուգանքներն ու պետական տուրքերը։ 2018-ի տարեսկզբին «Chessman Services S.A.»-ն վերականգնվել է վիրջինյան ռեգիստրում։ Այդ նպատակով Արամ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթերը օգնում են հասկանալ, թե 2012-ին ինչու է ստեղծվել ընկերությունը։

Ըստ այդմ՝ օֆշորային «Chessman Services S.A.»-ն ծառայում է հայկական ««Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի ակտիվները պահելու համար։ Պահվող ակտիվները գնահատվել են 5 մլն դոլար։ Դրանց ծագման աղբյուրի մասին նշվել է հետեւյալը․ «Արամ Աբրահամյանը հաջողակ բիզնեսմեն է Հայաստանում, նա նաեւ հարուստ ընտանիքից է, նրա հայրը եւս հայտնի բիզնեսմեն է։ Նրանք շատ հայտնի են ոսկերչական ոլորտում»։ Ընկերությունը հենց ԲՎԿ-ում գրանցելու պատճառը ներկայացվել է այսպես․ «Ապահովել ակտիվների որոշակի անվտանգություն»։ Հետաքրքիր է, որ չնայած «Chessman Services S.A.»-ի շահառու սեփականատերն Արամ Աբրահամյանն է, նրա հայրը՝ Գագիկ Աբրահամյանն է նշվել որպես իրավասու անձ, ով կարող է գործակալ «Trident Trust»-ին ցուցումներ տալ ընկերությանն առնչվող գործարքների վերաբերյալ, եւ ում պետք է ուղարկվեն «Chessman Services S.A.»-ի հաշիվ-ապրանքագրերն ու հաշվի քաղվածքները։

Արմեն Աբրահամյանի որդու վիրջինյան ընկերությունները

Աբրահամյան եղբայրներից Արմենը երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում։ 2003-ին նա հիմնադրել է «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն, որը 2007-ից 50-50 համամասնությամբ կիսում է գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Պատահական չէ, որ անկուսակցական Աբրահամյանը 2007-2012 թթ․ ԱԺ պատգամավոր է ընտրվել Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ից։

«Մագաս Ինվեստը» հարավկորեական «Hyundai Motors» հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ իրականացնում է «Hyundai» ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների վաճառք, սպասարկում: Խանութ-սրահը գտնվում է Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղի մոտ: Պատահական չէ նաեւ, որ 2004-ից Ա․ Աբրահամյանը Հրվ․ Կորեայի գլխավոր պատվավոր հյուպատոսն է Հայաստանում։

Արմեն Աբրահամյանի որդու՝ Աբրահամ Աբրահամյանի անունը առնչվում է մեկից ավելի օֆշորային ընկերությունների։ Վերջինս իր հորեղբոր որդու՝ Արամ Աբրահամյանի նման դարձել է ԲՎԿ-ում գործող «Trident Trust»-ի հաճախորդ։

2015-ի փետրվարին դեռեւս 20-ամյակը չբոլորած Աբրահամ Աբրահամյանը դարձել է վիրջինյան «Edgelane Limited»-ի տնօրեն ու սեփականատեր։ Ընկերությունը հիմնադրվել է 1998-ին եւ նախկինում մի քանի տեր է փոխել։ Նույն տարվա մարտին Աբրահամյանը ԲՎԿ-ում ձեռք է բերել մեկ այլ ընկերություն՝ 2008-ին գրանցված «Omonte Corp.»-ը։ Այստեղ, սակայն, նա երկար չի մնացել։ 2016-ի նոյեմբերին Աբրահամ Աբրահամյանն ընկերությունը փոխանցել է երեւանցի Բագրատ Ասատրյանին, որը դարձել է նաեւ դրա տնօրենը։ 2015-ի ապրիլին էլ Ա․ Աբրահամյանը գնել է եւս մի վիրջինյան ընկերություն՝ «Gal Marine (BVI) Limited»-ը, որը հիմնադրվել է 1997-ին։ Փաստաթղթերում նշվել է, որ «Gal Marine (BVI) Limited»-ը սեփականատեր է մեկ այլ ընկերությունում, որի անունը, սակայն, չի ներկայացվել, բայց քանի որ բաժնեմասը նշվել է ռուբլով, կարող ենք եզրակացնել, որ խոսքը ռուսական ընկերության մասին է։ 2016-ի ապրիլին էլ Ա․ Աբրահամյանը երեւանցի Վիլեն Հակոբյանից ձեռք է բերել 2015-ի նոյեմբերին ԲՎԿ-ում ստեղծված «Integro Invest Limited»-ը։

2016-ի օգոստոսին Աբրահամյանը դարձել է մեկ այլ ընկերության՝ 2008-ին հիմնադրված «Maktron Corp.»-ի սեփականատեր ու տնօրեն, մինչ այդ՝ 2014-2016 թթ․, ընկերության տերը եղել է մոսկվացի Վլադիսլավ Աբրահամյանը, որը Աբրահամի հորեղբոր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին է։

«Maktron»-ը 50 % բաժնեմաս ունի օֆշորային Լյուքսեմբուրգում գրանցված «Moscow Construction and Development S.A.R.L.»-ում։ Մնացած 50 %-ը պատկանում է լյուքսեմբուրգյան «Amara Management S.A.»-ին, որի հետեւում կանգնած է գործարար Գագիկ Ադիբեկյանը։ Աբրահամյանների ու Ադիբեկյանի «Moscow Construction and Development»-ը շինարարական ընկերություն է։ Մոսկվայում այն կառուցել է «41 квартал» բնակելի համալիրը։ 2017-ի ղեկտեմբերին «Maktron Corp.»-ում իր ամբողջ բաժնեմասը Աբրահամ Աբրահամյանը փոխանցել է ԲՎԿ-ում գրանցված «Taurus Invest Ltd.»-ին՝ շարունակելով մնալ «Maktron Corp.»-ի տնօրեն։

«Taurus Invest Ltd.»-ն հիմնադրվել է 2017-ի փետրվարին։ Դրա տնօրենը Աբրահամ Աբրահամյանն է, սեփականատերը՝ բրիտանական գահին ենթակա օֆշորային Մեն Կղզում գրանցված «Bradley Limited»-ը, բայց իրական շահառու սեփականատերը Վլադիսլավ Աբրահամյանն է։ Փաստաթղթերում նշվել է, որ «Taurus Invest»-ի ստեղծման նպատակը այլ ընկերություններում բաժնեմաս տիրապետելն է։ Նպատակն իրագործվել է, երբ ընկերությունը դարձել է, մասնավորապես, «Maktron Corp.»-ի սեփականատեր։

Վիրջինյան բոլոր ընկերություններում Աբրահամ Աբրահամյանի գործերը կառավարել է ռուսական «Կոնկլավ-Հոլդինգ» ընկերությունը (երբեմն հիշատակվում է «Moscow Law Services» անվամբ), ավելի կոնկրետ՝ դրա սեյշելյան մասնաճյուղը («MLS Holdings Limited»), որը փաստաթղթերում նշվում է որպես Աբրահամյանի ընկերությունների ադմինիստրատոր։ Այլ կերպ ասած՝ սեյշելյան ընկերությունն է ապահովել կապը Աբրահամյանի եւ գործակալ «Trident Trust»-ի միջեւ։

Առավել մանրամասն՝ Hetq

դիտվել է 266 անգամ
Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan