Հրազդան կիրճում կեղտաջրերը ողողել են ճանապարհը, տեղի է ունեցել փլուզում, երթևեկությունը երկկողմանի փակ է
Արդեն ավելի քան 30 րոպեից ավելի է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 40 րոպե առաջ տեղի է ունեցել կեղտաջրերի խողովակի վնասում, ինչի հետևանքով կեղտաջրերը անվարան հոսելով, ողողում են ողջ ճանապարհը:
Դրա հետևանքով փլուզում է տեղի ունեցել, և հսկայական քարերը փակել են ճանապարհը: