Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ...

Ինչ պետք է իմանաք, եթե մտադիր եք անշարժ գույք գնել կամ վաճառել հուլիսի 1-ից հետո

2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում հնարավոր չի լինի անշարժ գույք գնել կանխիկ գումարով։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև բոլոր այն գործարքների վճարումները, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով, եթե գործարքի արժեքը գերազանցել է 500 հազար դրամը։ 2023 թվականի հուլիսից այդ շեմը դառնում է 300 հազար դրամ։

Անկանխիկ գործարքները, մի կողմից, անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են կանխիկ փողի կեղծ շրջանառությունից ու մի շարք այլ անհարմարություներից խուսափելու համար։ Մյուս կողմից՝ ենթադրում են լրացուցիչ ծախսեր կողմերի համար, առաջին հերթին՝ բանկային միջնորդավճարների ու սպասարկման վճարների տեսքով։

Կոնկրետ անշարժ գույքի առուվաճառքի օրինակով փորձել ենք հասկանալ, թե ինչ վճարների ու լրացուցիչ բեռի մասին է խոսքը, որը գնորդներն ու վաճառողները պետք է նկատի ունենան իրենց հաշվարկներն անելիս։

Հիշեցնենք, որ բացի անկանխիկի հետ կապված վճարներից, անշարժ գույքի գնորդներն ու վաճառողները վճարում են գործակալներին (եթե գործակալի միջոցով են գտել գնորդին կամ անշարժ գույքը), կադաստրային և այլ վճարները։

Կանխիկ գումարը բանկ տանելիս և վաճառողի հաշվին փոխանցելիս հիմնականում ծախսեր չեն պահանջվում, սակայն վաճառողն այն կանխիկացնելու համար ստիպված է միջնորդավճար տալ։

Երևանի բնակչուհի Մարինա Մակարյանը նախորդ տարվա վերջից վաճառքի է հանել իր բնակարանը։ Բնակարանով հետաքրքրվողներ գտնվում են, սակայն Մարինան նկատում է, որ նրանց թիվը կտուկ աճել է մայիսից սկսած։ Օրերս նրան այցելած պոտենցիալ գնորդներից մեկը խնդրել է գործարքը մինչև հուլիսի 1-ը կատարել։

«Ասաց, որ եթե հուլիսի 1-ից հետո գործարքն արվի, ապա և՛ ինձնից, և՛ իրենից մեծ գումար են պահելու բանկում»,- պատմում է Մարինան։

Այս «ահազանգից» հետո փորձեցինք Մարինայի հետ հասկանալ, թե բանկերը դրամական փոխանցումների ինչ պայմաններ են առաջարկում այն քաղաքացիներին, որոնք մտադիր են հուլիսի 1-ից հետո անշարժ գույք գնել կամ վաճառել։

Չնայած բանկային փոխանցումներում շատ նրբություններ կան, և դրանց դիմաց վճարները կախված են նույնքան շատ գործոններից, սակայն պատահականության սկզբունքով մեր դիտարկած 6 բանկերի ներկայացրած պայմաններից կարելի է եզրակացնել, որ անշարժ գույքի առուվաճառքի դեպքում բանկերի կողմից գանձվող ամենամեծ ծախսը կատարում է վաճառողը, որը կցանկանա ստացված գումարը կանխիկացնել։ Մյուս բոլոր ծախսերն ավելի համեստ են։ Էական դեր են խաղում փոխարժեքի տատանումները՝ հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի համար պայմանավորվում են դոլարով, սակայն վճարում՝ ՀՀ դրամով, քանի որ օրենքն է այդպես պահանջում։

Ի դեպ, այդ ծախսերը ոչ միայն անշարժ գույքի առուվաճառքի, այլև՝ մյուս խոշոր փոխանցումների ու գործարնքների համար են սահմանված։ Այսօր էլ, եթե անշարժ գույքի դիմաց գնորդը վճարողին գումարը փոխանցում է բանկի միջոցով, գործում են այդ պայմանները։

Ներկայացնում ենք երեք բանկերից մեզ առաջարկած օրինակները։

Բանկ 1

Եթե երկու կողմը հաշիվներ ունեն նշված բանկում, ապա այս երկու հաշիվների միջև փոխանցումների դեպքում բանկում միջնորդավճար չի գանձվում։ Եթե գումարը ստացողը ցանկանում է այն կանխիկացնել, նրանից գանձվում է այդ գումարի 0.2%-ի չափով միջնորդավճար:

Եթե կողմերից մեկը, այս դեպքում՝ ստացողը, չունի հաշիվ, ապա նրան առաջարկվում է բացել գործարքի համար հատուկ հաշիվ։ Դա կոչվում է էսքրոու հաշիվ։ Այն անշարժ գույքի առուվաճառքի կամ այլ խոշոր գործարքների համար բացվող ժամանակավոր հատուկ հաշվիվ է, որի վրա գումարը պահվում է այնքան ժամանակ, մինչև գործարք իրականացնող կողմերի միջև պարտավորությունները համարվեն կատարված։

Հաշվի բացումը, սպասարկումն ու փակումն անվճար է։

Այս դեպքում, եթե գնորդը բանկի միջոցով կանխիկով փոխանցում է գումարը վաճառողի այդ հաշվին, որևէ միջնորդավճար չի տալիս։ Այդ հաշվի համար գումար է վճարում գնորդը, որը վաղը թե ուշ ստիպված է լինելու գումարը հանել հաշվից, քանի որ դա ժամանակավոր հաշիվ է։

Կանխիկացման համար նրանցից գանձվում է հաշվին փոխանցված գումարի 0.2%-ը։ Գործում է նվազագույն շեմ՝ 30 հազար դրամ և առավելագույն՝ 300 հազար դրամ։

Օրինակ, եթե վաճառվող բնակարանն արժե 40 մլն դրամ (այս օրերի փոխարժեքով՝ մոտ 96 հազար ԱՄՆ դոլար), ապա վաճառողն այդ գումարը հաշվից հանելու համար վճարելու է 80 հազար դրամ։

Իսկ եթե չի ցանկանում այդ գումարը կանխիկացնել, այլ փոխանցել մեկ այլ հաշվի, ապա այս փոխանցման համար միջնորդավճարը կախված կլինի հաշվի տեսակից և բանկից։ Մեր նշած բնակարանի արժեքի դեպքում այն չի գերազանցի 5 հազար դրամը։ Նույն բանկի հաշիվների միջև փոխանցումն անվճար է։

Օրենքի համաձայն՝ անշարժ գույքի առուվաճառքը ամրագրվում և փոխանցումը կատարվում է միայն ՀՀ դրամով։ Սակայն, եթե ստացողը ցանկանում է գումարը կանխիկացնել և ստանալ դոլարով, այս պարագայում և' կանխիկացման միջնորդավճարն է ավելի բարձր (մինչև 3%, կախված գումարի չափից) և' օրվա փոխարժեքն է կարևոր։

Բանկ 2

Բանկի աշխատակիցը շեշտում է, որ չի կարող հստակ ասել, թե հուլիսի 1-ից հետո անկանխիկ գործարքների համար իրենց բանկում ինչ միջնորդավճարներ կգործեն։ Օրինակ՝ եթե այս պահին իրենց բանկում գրանցված հաշիվների միջև փոխանցումներն անվճար են, ապա չի բացառվում, որ հուլիսի 1-ից հետո որոշ պահումներ արվեն, եթե խոսքը մեծ գումարների մասին է։

Այս պահին գործող սակագների համաձայն՝ ստացողը գումարը կարող է կանխիկացնել՝ վճարելով 0.3% միջնորդավճար, եթե գումարը ՀՀ դրամով է։ 40 մլն դրամանոց բնակարանի դեպքում ստացողից կգանձվի 120 հազար դրամ։

Իսկ եթե հաճախորդի հաշիվը դոլարով է, ապա գանձվում է գումարի 3%-ի չափով:

Եթե ստացողն այդ պահին բանկում հաշիվ չունի, ապա նրանից գանձվում է նաև հաշվի բացման ու սպասարկման գումար՝ մինչև 10 հազար դրամ։

Հաճախորդը կարող է այդ գումարը պահել հաշվի վրա որքան ցանկանա։ Այդ դեպքում գոնե ժամանակավորապես խուսափում է կանխիկացման միջնորդավճարից։

Բանկ 3

Այս բանկի պայմանների համաձայն ևս, եթե կողմերը հաշիվներ ունեն նույն բանկում, ապա անկանխիկ փոխանցումը կատարվում է անվճար։

Եթե գնորդը կանխիկով գալիս է բանկ և փոխանցում վաճառողին, գնորդից որևէ գումար չի գանձվում։ Եթե վաճառողն արդեն ունի հաշիվ, ապա գումարը դրամով կանխիկացնելու դեպքում վճարում է 0.5%։ 40 մլն դրամանոց բնակարանի դեպքում ստացողից կգանձվի 200 հազար դրամ։

Դոլարով հաշվի դեպքում 3% միջնորդավճար է գործում, սակայն բանկում ընդգծեցին՝ քանի որ անշարժ գույքի առուվաճառքը ՀՀ դրամով է, ապա կողմերին առաջարկվում է միայն դրամային հաշիվներով փոխանցումներն անել։

Իսկ եթե ստացողը (վաճառողը) չունի հաշիվ, ապա հաշվի բացման համար վճարում է 5 հազար դրամ։

Ստացողը կարող է գումարը չկանխիկացնել և պահել հաշվի վրա որքան ցանկանա: Կարող է նաև այդ գումարը փոխանցել այլ հաշվի, եւ նշանակություն չունի, թե որ բանկ է փոխանցվում, գանձվում է մինչև 5 հազար դրամ։

Բանկում գնորդին առաջարկում են գումարը որպես ավանդ ներդնել՝ մինչև կորոշի ինչպես այն տնօրինել։ Ավանդային հաշվի փոխանցելիս գանձումներ չեն արվում, և ավանդը սկսում է «գործել» բանկի սահմանած տոկոսադրույքներով։

Բանկից խորհուրդ չեն տալիս այս գործարքի համար հատուկ էսքրոու հաշիվ բացել, եթե կողմերը միմյանց վստահում են։ Այդ հաշիվները, սովորաբար, նախատեսված են այն դեպքերի համար, երբ կողմերը միմյանց չեն վստահում։

էսքրոու հաշվի պարագայում գնորդի փոխանցած գումարը վաճառողը կարող է ստանալ միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Գնորդին վերադարձվում է գումարը, եթե վաճառողը պայմանագրային պարտավորությունները չի կատարել:

Վաճառողն էլ, իր հերթին, ապահովագրվում է գնորդի կողմից գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու ռիսկից, կեղծ թղթադրամներից և այլն։

Այս հաշվի միայն բացումը բանկում արժե 15 հազար դրամ։ Գումարի կանխիկացումը 0.5% միջնորդավճարով է, և հաշիվը փակվում է անմիջապես, երբ երկու կողմերն էլ պարտավորությունները պատշաճ կատարած են լինում։ Այսինքն՝ ստացողը պետք է գումարը հանի հաշվից՝ կամ կանխիկացնելով կամ այլ հաշվի փոխանցելով։

Անշարժ գույքի գործակալության տնօրեն. «Այսօր էլ շատ գործարքներ անկանխիկ են»

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նկատում է, որ այսօր էլ գնորդների ու վաճառողների մի ստվար մաս նախընտրում է գործարքներն անկանխիկ անել։ Բնականաբար, անկանխիկ է նաև հիպոթեքային ծրագրերով բնակարանների ու տների ձեռքբերումը։

«Մարդիկ համաձայն են այդ միջնորդավճարները տալ, բայց ավելի ապահով գործարք անել։ Իհարկե, քաղաքացիներն այստեղ տուժում են մի քանի կողմից՝ նախ դոլարով են պայմանավորվում, հետո իրենց դրամը դոլարի վերածում ու փոխանցում, հետո ստացողը դա հանում է դրամով ու էլի դոլար դարձնում, եթե մտադիր է դոլարային գործարք անել և այդպես շարունակ»,- ասում է նա։

Նշված բանկային միջնորդավճարներն այսօր էլ գործում են, սակայն ռիսկային է այն, որ բանկերը կարող են բարձրացնել միջնորդավճարները, իսկ այս դեպքում Կենտրոնական բանկը, բացի նրանց հետ բանակցելուց, այլ բան չի կարող անել, չունի լիազորություններ՝ պարտավորեցնելու որևէ բանկի այս կամ այն տոկոսադրույքն իջեցնել։

ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը հավաստիացնում է, որ գլխավոր դրամատունը բանակցում է բանկերի հետ՝ միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ։

Սակայն, դատելով բանկերում մեր հարցերին տրված պատասխաններից, շոշափելի արդյունքներ դեռ չկան։

«Ալեքսան ռիելթի» անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչ Նունե Դուխիկյանը իրենց հաճախորդների շրջանում խուճապ չի նկատել անկանխիկ գործարքների անցնելու առնչությամբ։ Սակայն կառավարության որոշում-պարտադրանքը՝ անկանխիկի անցնելու, ճիշտ չի համարում։

«Անկանխիկ գործարքների հետ կապված մեծ արձագանքներ չկան, որովհետև հանրությունն առանձնապես տեղյակ չէ, թե ինչ է սպասվում։ Չեմ կարծում՝ դա ստիպողաբար անելը լավ գաղափար է, սակայն եթե օրենքն ընդունվել է, պետք է հետևել դրա դրույթներին»,- ասաց Նունե Դուխիկյանը։

«Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանը կարևոր քայլ է համարում անշարժ գույքի ոլորտում անկանխիկ վճարումներին անցումը։ «Ավելի հեշտ է օրենքով ապրել, քան առանց օրենքի»,- ասում է նա։

Գործակալության տնօրենը թվարկում է, թե անկանխիկի անցումն ինչ դրական արդյունքներ կտա՝ կեղծ թղթադրամներից, ավազակային հարձակումներից, անհարկի ուշացումներից խուսափում։ Ըստ նրա՝ անկանխիկի դեմ պայքարում են այն անձինք, ովքեր «կեղտոտ» փողերի են տիրապետում։

«Բնականաբար, սկզբում բնակչության կողմից կլինի վրդովմունք և բողոք, բայց հետո դա կանցնի»,- կարծում է Վլադիմիր Հարությունյանը։

Անկանխիկից խուսափելու ռիսկներն ու վերահսկողությունը

Խոշոր գործարքների պարագայում անկանխիկ գործարքների լրացուցիչ ծախսերից խուսափելու համար քաղաքացիները կարող են օրենքը շրջանցելու եղանակներ փնտրել։ Կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ քննարկումներում ամենաշատ հանդիպող տարբերակն այն է, որ երբ գործարքը ձևակերպվի որպես նվիրատվություն և գնորդն էլ գումարը կանխիկով փոխանցի, ինչպե՞ս են Պետական եկամուտների կոմիտեն կամ մյուս պատկան մարմինները վերահսկելու այս գործարքը։

Մյուս կողմից էլ, հակառակ փաստարկներ են հնչում՝ իսկ եթե գնորդն անշարժ գույքն իր անունով նվիրատվություն ստանալուց հետո գումարը վաճառողին չտա, ինչպե՞ս է վաճառողը «վերահսկելու» իրավիճակը։

Առավել մանրամասն՝ սկզնաղբյուրում:

դիտվել է 406 անգամ
Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan