Երևանով հոսող գետի վրա ջրի մաքրման 285 000 դոլար արժողությամբ կայան կկառուցվի
Գետառ գետի վրա, որը հոսում է Երեւանով եւ թափվում Հրազդան գետը, կկառուցվի ջրի մաքրման կայան։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երեւանի ավագանու նիստում։
Ծրագրի իրականացման համար կհատկացվի 126 միլիոն դրամ (մոտ 285 000 դոլար-խմբ.)։ Ծրագրի նպատակն է նվազեցնել ջրի աղտոտվածության մակարդակը։ Նախատեսված աշխատանքների արդյունքում, որոնք կավարտվեն մինչեւ 2023 թվականը, կբարելավվի նաեւ Հրազդան գետի ջրի որակը, ինչը կնպաստի ոռոգելի տարածքներում աճեցվող գյուղատնտեսական մթերքների որակի բարձրացմանը։