Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ սպառնալիքները պետք է հեռացվեն. Արամ Վարդևանյան
Սա Ազգային անվտանգության ծառայությունն է, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի: Սա մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունն է: Այստեղ ծառայում են բավականին մեծ թվով արժանապատիվ սպաներ: Ես համոզված եմ, որ այդ ծառայողները գալու են մի եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ սպառնալիքները պետք է հեռացվեն: Հունիոի 20-ին, «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ, Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վերջինս նշեց, թե օրվա իշխանությունները գիտեն, որ «առանց Նիկոլ Հայաստան» լինելու է և հավելեց, որ ԱԱԾ-ի որևէ սպա այլևս երբեք քաղաքական հետապնդման ու ապօրինի գործողությունների հրամաններ չի ստանալու: