ԱՄՆ նախատեսում է 450 մլն դոլար հատկացնել Ուկրաինային հետախուզության և անվտանգության ոլորտում աջակցելու համար
ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է 450 մլն դոլար հատկացնել Ուկրաինային հետախուզության և անվտանգության ոլորտում աջակցելու համար։ Այս մասին ասված է Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի՝ հունիսի 20-ին հրապարակված փաստաթղթում։
Պենտագոնի ղեկավարին առաջարկվում է «Ուկրաինայի կառավարությանը հետախուզական և անվտանգության աջակցություն տրամադրելու լիազորություն»։ Այդ նպատակով 2023 ֆինանսական տարում, որը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ին, առաջարկվում է հատկացնել 450 մլն դոլար։
Այս գումարը 150 միլիոն դոլարով ավելի է, քան նախկինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից պահանջել էր համապատասխան կարիքների համար։
Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, Ջո Բայդենը իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում ասել էր, որ Վաշինգտոնը Կիևին հատկացնում է 1 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի լրացուցիչ հրետանի և պաշտպանական տեխնիկա, ինչպես նաև զինամթերք հրետանու և ժամանակակից հրթիռային համակարգերի համար։