ՔՊ-ում քննարկում են ընդդիմության մի շարք պատգամավորներին մանդատից զրկելու հարցը. Արթուր Հովհաննիսյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում է ընդդիմադիր մի շարք պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին հունիսի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս հարցի քննարկումը յուրօրինակ արձագանք էր «հասարակական պահանջներին»։ «Շատ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմադիր պատգամավորների պահվածքը եւ պատգամավորական մանդատն օգտագործելու մեթոդները, այդպիսի պահանջ են ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ընդ որում, պատգամավորը խոստովանեց, որ իշխող կուսակցությունում կարծիքները կիսվել են: Քննարկումները, ինչպես նշեց պատգամավորը, շարունակվում են, եւ վերջնական որոշում դեռ չկա։