Վրաստանը չեղարկել է օտարերկրացիների դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական ունենալու պահանջը
Վրաստանի կառավարությունը չեղարկել է հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանք կամ պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը։ Համապատասխան հրամանագիրը, որը հրապարակվել է «Վրաստանի օրենսդիր տեղելագրի կայքում, ուժի մեջ է մտել չորեքշաբթի։
«Ցանկացած երկրից ժամանող ցանկացած անձ ազատվում է Վրաստանի տարածքում սահմանը հատելիս փաստաթուղթ ներկայացնելու պահանջից, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսի ավարտը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,- ասվում է կառավարության որոշման մեջ։ .
Վրաստանում օտարերկրացիները ազատված են նաեւ պարտադիր ինքնամեկուսացումից, ասվում է փաստաթղթում։