Կրեմլում դիմակներ կրելու ռեժիմը շարունակվում է. Պեսկով
Անվտանգության հակաքովիդային միջոցները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) նախօրեին տեղեկացրել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ավելացրել է, որ ընդհանուր առմամբ Կրեմլում եւ Ստարայա հրապարակում, որտեղ աշխատում է նախագահի աշխատակազմը, շարունակում է գործել դիմակներ կրելու ռեժիմը։
«Առայժմ մեզ մոտ գործում են նախազգուշական հատուկ միջոցներ եւ, իհարկե, հատուկ միջոցներ պետության ղեկավարի հանդեպ։ Ե՛վ, ըստ էության, Կրեմլում, ե՛ւ Ստարայա հրապարակում, օրինակ, նախկինի պես գործում է դիմակներ կրելու ռեժիմը»,- ասել է Պեսկովը։