Շչակ է գործարկվելու
Հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Նշավան բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ: