Վաղ առավոտից բերման էին ենթարկում, որ Փաշինյանը անհոգ և ժողովրդավար հասնի Սարադարապատ․ Հրանտ Ավետիսյան

Առավոտից արդեն Էջմիածնի, Մեծամորի, Արմավիր, նաև Երեւանի ոստիկանները ընկած փողոցներն էին փորձում մաքրել, որ Նիկոլ Փաշինյանը կարողանար անհոգ և ժողովրդավար շարժվի դեպի Սարդարապատ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ակտիվիստներից Հրանտ Ավետիսյանը, ում եւս ոստիկանները բերման են ենթարկել:
Նա նշել է, որ այսօր մայիսի 28-ին վաղ առավոտից բերման են ենթարկվում «Դիմադրության» շարժման Արմավիրի մարզի ակտիվիստները։
Հրանտ Ավետիսյանը հայտնեց, որ բերման է ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով։