Քաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար. 168.am
Սարդարապատի հուշահամալիրի մուտքի մոտ քաղաացու են բերման ենթարկել «Նիկոլ, դավաճան» գոռալու համար: Այս մասին հայտնում է 168. am կայքը:
Նշենք, որ հուշահամալիրի բոլոր մուտքերը փակ են քաղաքացիների եւ լրագրողների համար: Հուշահամալիրում Առաջին հանրապետության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ բարձրաստիճան անձիք: