Վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ոստիկանները տարել են. «Սա նշանակում է՝ դատավճիռը մտել է ուժի մեջ»
Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երևան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա, նաեւ հավելել է. «Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:
Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:
Մեկնակբանություններում նշել են, որ տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իր բնակարանից տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբից Պավլիկ Մանուկյանին: