Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
Մայիսի 27-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը։
Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: