Երևանում 24-ամյա վարորդը MINI COOPER-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել
Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած MINI COOPER մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: