«Ինքը մեղք է»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմության գործողությունները քաղաքական չեն, իսկ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումն ավելի մեծ խցանում է առաջացնում, քան ընդդիմության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում արձագանքելով այս հայտարարությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ընդամենը մի բան հարցնեմ՝ կարո՞ղ է իջնել ժողովրդի մեջ։ Դիմիրճյան փողոցում ապրող քաղաքացուն չեն թողնում գնա հացի խանութ, ոստիկանության 3 հազար զորքով պաշտպանվում է, ինքն իր պատգամավորների հետ չի կարողանում հանդիպել առանց զորքի։ Իրավիճակին չի տիրապետում, մեղք է ինքը։ Ուզում է իր թիմակիցներին ցույց տա, թե ամեն ինչ նորմալ է։ Ըմբռնումով մոտեցեք»։
Մանրամասն՝ տեսանյութում։