«Դիմադրություն» շարժման մասնակիցները մետրոյի պատերին ու վագոններին փակցրին Արցախի դրոշը
«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացրեցին մետրոյի Երիտասարդական կայարանում՝ գնացքների վագոների վրա փակցնելով Արցախի դրոշը:
«Այս անգամ չենք կասեցնելու մետրոպոլիտենի աշխատանքը, հենց գնացքը գալիս է, վագոնների վրա կպցնում ենք Արցախի դրոշները: Հիշում եք, որ երեկ պոկել էին Արցախի դրոշը վագոնի վրայից, դե թող հիմա պոկեն»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայն» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը: