Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ... Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել... ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի... Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց ... Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քա... Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսի... Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնոր... Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական ... Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի Հ... Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետու... Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպո... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կ... Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանա... Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղան... 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 Ճ... Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamA... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկե... Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվ... Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխա... Օնիկ Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է «քիմի... Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի ... Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է... Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդա... Երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջու... ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին ATACMS հրթիռներ ...

Երբ խոսում են դիվանագետները, դիլետանտները պետք է լռեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտաքին դիվանագիտական ճակատում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք՝ ԱԳ նախարարներ, փոխնախարարներ, դեսպաններ, պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք հիմնականում պատերազմից հետո հեռացան կամ հեռացվեցին, կամաց սկսում են խոսել: Առհասարակ, դիվանագետներին խոսեցնելը բարդ է։ Նրանք ի պաշտոնե քչախոս են, դիվանագիտական եւ պաշտոնից բխող էթիկետով կաշկանդված։ Հատկապես՝ երբ պաշտոնավարում են։ Թեեւ դիվանագետի նախկին չի լինում, եւ նախընտրում են քաղաքական չեզոքություն պահպանել նաեւ հետո՝ չմեկնաբանելով ո՛չ իրենց պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ո՛չ հետո տեղի ունեցող։

Սակայն այսօր շարժման ակցիաներին մեծ թվով դիվանագետներ են մասնակցում, որոնց մի մասը սկսել է նաեւ խոսել: Սկզբում խոսեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, իսկ օրերս էլ 168.am-ի տաղավարում հյուրընկալվել էր ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը Դավիթ Սարգսյանի հարցերին էր պատասխանում՝ բացահայտելով այս իշխանությունների հակահայ դավադիր քաղաքականությունը։

Քոչարյանն ԱԳ նախարարի տեղակալ էր նշանակվել Փաշինյանի կողմից՝ 2018 թ․։ Երկու տարի հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, դիմում է գրել, մեկ շաբաթ անց՝ ազատվել պաշտոնից։ Նրանից 1 օր առաջ էլ պաշտոնը թողել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Փաշինյանի կառավարության առաջին ԱԳ նախարարն էր։ Ազատման պատճառը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթն էր: 2 տարի է անցել` Մնացականյանը որեւէ կերպ չի մեկնաբանել իր ազատվելը եւ շարունակում է լռել, թեեւ նեղ շրջանակներում արտահայտվում է եւ հասկացնում, որ իր դիմումով ինքը հրաժարվեց մաս կազմել Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը: Պաշտոնը թողնելուց ի վեր նրա միակ հրապարակային հանդես գալը եղել է 2022 թ. մարտի 27-ին «Թվիթերի» իր էջում արած քննադատական գրառումը՝ ուղղված ՄԱԿ-ի եւ Եվրամիության պաշտոնյաներին․ «Երեկ եւ այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արեւելքում.

Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն եւ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ բայրաքթար. 3 զոհ եւ 14 վիրավոր կա Արցախում»։ Ապա ավելացրել էր, որ ցրտաշունչ եղանակին ավելի քան 2 շաբաթ Արցախն առանց գազի է, եւ պայմանները մոտ են հումանիտար աղետին, Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ «Աշխարհն աներեւակայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»։ Նա ընդգծել էր, որ վերջին իրադարձությունները վկայում են արցախցիներին սպառնացող գոյութենական վտանգի մասին։ Մենք երեկ նորից փորձեցինք պարոն Մնացականյանի հետ կապ հաստատել, ապարդյուն` հավանաբար, չի կարող կեղծել, բայց ճշմարտությունն ասելու ուժ էլ չունի։ Ի դեպ, նրա հրաժարականի օրը՝ 2020 թ․ նոյեմբերի 16-ին, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Փաշինյանի պնդումներին, թե Շուշին մշտապես եղել է բանակցությունների առարկա․ «Խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։ Սա Մնացականյանի եւ Փաշինյանի միջեւ եղած հակասությունների ցցուն արտահայտություն էր՝ արված խոսնակի շուրթերով։

Նույնկերպ հարցազրույց տալու բոլոր առաջարկները մերժում էր նրա հետ նույն օրերին ազատված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Սակայն նա առաջին իսկ օրվանից լինում էր Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ նախօրեի հարցազրույցում բառացիորեն հայտարարել է, որ Փաշինյանն Արցախը հանձնելու ծրագիր է իրականացրել եւ ԱԳՆ-ին տեղյակ չի պահել, թե ինչ է բանակցում, ինչ է ստորագրում: ԱԳՆ-ում պոստ ֆակտում են իմացել նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մասին։ Ըստ նրա, ԱԳՆ-ն՝ որպես գործոն, փաստորեն, դադարել է գոյություն ունենալ, իսկ Արարատ Միրզոյանի նշանակումից հետո առհասարակ դարձել է 1 մարդու՝ Փաշինյանի քմահաճույքների ու դավադիր ծրագրերի ֆորմալ կատարողը։ Քոչարյանի խոսքերից հասկացանք, որ մենք դիվանագիտական կորպուս եւ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող գերատեսչություն, ըստ էության, չունենք։

Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններն ու Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու վտանգավոր հեռանկարը ստիպեց փողոց դուրս գալ ու նաեւ հրապարակավ հանդես գալ ԱԳ նախկին նախարարներից Արա Այվազյանին։ Նա այդ պաշտոնին նշանակվեց 2020 թ. նոյեմբերի 18-ին՝ Զ․ Մնացականյանի հրաժարականից 2 օր անց։ Դրանից առաջ Այվազյանն ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Բայց նա էլ երկար չդիմացավ Փաշինյանի կառավարությունում․ ընդամենը 6-7 ամիս անց՝ 2021 թ․ մայիսի 31-ին, ազատվեց պաշտոնից։ Իր հրաժեշտի խոսքում նա ասում էր․ «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։

2022թ․ ապրիլի 20-ին Ազատության հրապարակում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին այցելած Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Երբ ես հրաժարական տվեցի, ուրեմն գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»:

Այվազյանից հետո խոսեցին ԱԳՆ այլ նախկին պաշտոնյաներ եւս՝ նախկին փոխնախարարներ, նախկին դեսպաններ, որոնք հանդես եկան Արցախի շահերից բխող համատեղ հայտարարությամբ։ Մենք զրուցել ենք ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ, որին այս օրերին գրեթե մշտապես կարելի է տեսնել հանրահավաքներին։ Այստեղ է նաեւ նրա հայրը` հարգված գիտնական, արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը: Ոչ շատ հաճախ՝ Ֆրանսիայի հրապարակում լինում է նաեւ Ինդոնեզիայում նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Նրա հետ եւս հարցազրույց արեցինք։ Երկուսն էլ՝ թեեւ զուսպ եւ կոռեկտ, բայց քննադատական խոսք ասացին՝ ուղղված Փաշինյանին ու նրա վարած արտաքին քաղաքականությանը, եւ մտահոգություն հայտնեցին Արցախը հանձնելու հեռանկարի շուրջ։ Այս ընթացքում փորձել ենք խոսել նաեւ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցի հետ, ով նույնպես լինում է Ֆրանսիայի հրապարակում, սակայն նախընտրում է լռել։ Հուսանք՝ մի օր կխոսեն։ Սակայն այս օրհասական պահին լռությունը ոչ թե դիվանագիտական կոռեկտություն է, այլ սեփական երկրի նկատմամբ անտարբերություն: Հայրենասեր դիվանագետը պետք է ահազանգի, զգուշացնի վտանգների մասին, որպեսզի հետագայում չմեղադրվի «իմանալ՝ չհայտնելու» մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 448 անգամ
Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ... Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել... ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի... Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց ... Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քա... Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսի... Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնոր... Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական ... Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի Հ... Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետու... Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպո... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կ... Դավիթ Գրիգորյանը և Նունե Պետրոսյանը վերանշանա... Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղան... 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 Ճ... Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamA... Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտութ... Հերոսական ճառով ոչ մի բան էլ հնարավոր չէ փրկե... Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվ... Դեսպան Սմբատյանն ու Միհալ Բալան մտքեր են փոխա... Օնիկ Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է «քիմի... Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի ... Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է... Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդա... Երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջու... ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին ATACMS հրթիռներ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan