Ուրիշ ձև չգիտեն, ինչպես մեզ կանգնեցնել, առավոտից՝ խուզարկություններ.Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը. Վանեցյան
Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը. Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նաեւ հավելել է. «Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:
Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:
Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:
հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:
Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու:
#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք»։
Նշենք, որ վաղ առավոտից խուզարկությունների մասին ահազանգել են նաեւ ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական գործիչները: