Բրիտանիան եւ Լիտվան պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հռչակագիր են ստորագրել
Մեծ Բրիտանիան եւ Լիտվան համատեղ հռչակագիր են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հռչակագիրը հիմնվելու է պաշտպանական համագործակցության վրա, որը երկրները կիսում են որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ եւ կամրապնդի դիմադրությունը սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:
«Մեծ Բրիտանիան և Լիտվան երկու երկրներ են, որոնք հավատում են ազատությանը եւ ինքնիշխանությանը եւ դեմ են ավտորիտար ռեժիմներին Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: