Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է
Այսօր՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 8-ին՝ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում ավտովթարի ենթարկվելուց հետո, ինչի հետևանքով Գ. Եփրեմյանն ու ևս 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին հիվանդանոց: