Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում մայիսի 21-ի գիշերը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ
Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում մայիսի 21-ի գիշերը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ։ Հայաստանի մյուս շրջաններում ամբողջ օրվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: Շաբաթ օրը ցերեկը օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում կսկսվի, որը կշարունակվի մինչեւ կիրակի։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը՝ +19 +21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +12 +15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12 +14,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +19 +22,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +13 +15,
Լոռիում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +15 +18,
Տավուշում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +18 +21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +11 +14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +15 +20,
Արարատում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +20 +23,
Արմավիրում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 +23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ +10 +13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +21 +24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +23 +26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +14 +18,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +20 +25։