Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը շարունակի ժողովրդավարության ուղին. Լիտվայի նախագահ
Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, հատկապես՝ արդարադատության ոլորտում։ Այս մասին մայիսի 20-ին Երեւանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք շարունակեք ժողովրդավարության ուղին, որը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կհանգեցնի»,- հավելեց նա։
Նաուսեդան հիշեցրեց, որ 1991 թ. Լիտվանառաջին երկիրը դարձավ, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։
«Այդ ժամանակից ի վեր մենք աջակցում ենք Հայաստանի ջանքերին ժողովրդավարության եւ եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրման ճանապարհին»,- ընդգծեց Լիտվայի նախագահը։