Դատավոր Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով. փաստաբան
«Դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց իմ կողմից ներկակացված միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»։ Այս մասին հայտնել է Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ավելի վաղ Պողոսյանը տեղեկացրել էր, որ Խաչատուրովի վերաբերյալ վարույթը ձեռագիր եղանակով է մակագրվել դատավորին, որի առնչությամբ նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել։