Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ...

Բայդենը ցանկանում է զենք վաճառել Թուրքիային, մինչդեռ Անկարան ներսից քանդում է ՆԱՏՕ-ն. Հարութ Սասունյան

Ամերիկահայ համայնքն ամեն օր ավելի ու ավելի է հիասթափվում նախագահ Ջո Բայդենի հակահայկական գործողություններից։ Նա ավելի շատ վնաս է հասցրել Հայաստանի շահերին, քան օգուտ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց 24 ժամ առաջ, նախագահ Բայդենը հրաժարվեց ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, այդպիսով թույլ տալով Միացյալ Նահանգներին տարբեր տեսակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, ներառյալ «անվտանգության» օգնությունը:

ԱՄՆ Գլխավոր հաշվապահական գրասենյակը (GAO) հայտնել է, որ 2002-ից 2020 թվականներին ԱՄՆ պետդեպարտամենտը, պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները և միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանին տրամադրել են 808 միլիոն դոլար ԱՄՆ օգնություն, որից 164 միլիոնը (20 տոկոսը)՝ «անվտանգության» օգնություն: 2022 թ․ մարտի 31-ին Բաքվում Ամերիկայի դեսպանը հպարտությամբ գրեց թվիթերում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հենց նոր 30 միլիոն դոլարի «սարքավորում» նվիրաբերեց Ադրբեջանին։ Անիմաստ է օգնություն ցուցաբերել նավթով հարուստ Ադրբեջանին, որը լողում է միլիարդավոր նավթադոլարների մեջ։ Սա Միացյալ Նահանգների հարկատուների փողերի լրիվ վատնում է։

Վերջերս լսումների ժամանակ, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հարց ուղղեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, թե ինչու պետդեպարտամենտը Կոնգրեսին չզեկուցեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա Բաքվին տրամադրվող օգնության ազդեցության մասին, Բլինքենը խուսափողական պատասխան տվեց՝ խոստանալով ուսումնասիրել այն։

Թեև նախորդ նախագահները նույնպես հրաժարվել էին 907-րդ հոդվածից՝ այդպիսով օգնություն ցուցաբերելով չափազանց հարուստ Ադրբեջանին, Ջո Բայդենը 2020 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում խստորեն քննադատել էր նախագահ Դոնալդ Թրամփին 907-րդ հոդվածից հրաժարվելու համար: Այնուամենայնիվ, նախագահ դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում նա արեց նույնը, ինչ Թրամփը:

Ի՞նչ իմաստ ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո զենք տրամադրել Ադրբեջանին հայերի սպանությունը շարունակելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեզ գործ է պետք, ոչ թե դատարկ խոսքեր:

Բայդենի վարչակազմի հերթական կոպիտ սխալը՝ ԱՄՆ-ի զենքը երրորդ երկրներին փոխանցելու արգելքի չկիրառումն է։ Այս խախտման վառ օրինակ է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների օգտագործումն Ադրբեջանում։ Բացի այդ, ԱՄՆ-ը չարգելեց թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ամերիկյան մասերի վաճառքը, որոնք առանցքային դեր էին խաղացել 2020 թվականի պատերազմում:

Բայդենի վարչակազմը նվազեցրեց Հայաստանին հատկացվող օգնությունը մինչև 24 միլիոն դոլար և հատկացրեց չնչին քանակությամբ մարդասիրական օգնություն Արցախից տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ ընդունելով, որ նրանք գտնվում են «հումանիտար ծանր ճգնաժամի» մեջ։

Բայդենի վարչակազմի մյուս թերություններն են.

1. Ճնշում չի գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի հայ գերիներն անմիջապես ազատ արձակվեն Բաքվի բանտերից 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։

2. Չի դատապարտել Թուրքիայի կողմից իսլամիստ ահաբեկիչների հավաքագրումն ու տեղափոխումը 2020 թվականի Արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։

3. Չի քննադատել 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք։

4. Ձախողել է քայլեր ձեռնարկումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների կապակցությամբ, մինչդեռ նախագահ Բայդենը կեղծավորաբար խոսում է այն մասին, որ մարդու իրավունքները հանդիսանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական դրույթը:

Փոխարենը, մենք լսում ենք ԱՄՆ-ի կրկնվող կոչերը՝ աջակցելու «Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը» և «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի» կնքմանը, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։

Զարմանալի է, որ Բայդենի վարչակազմը հենց նոր տեղեկացրեց Կոնգրեսին, որ աջակցում է Թուրքիային հրթիռների, ռադարների և էլեկտրոնիկայի վաճառքին նրա ունեցած F-16 կործանիչների խմբաքանակի համար: Բացի այդ, Թուրքիան խնդրել է գնել 40 նոր F-16 ինքնաթիռներ։

Բայդենի վարչակազմը սխալվում է, որ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքը «ծառայում է ՆԱՏՕ-ի շահերին»։ Իրականում, այս վաճառքը Կոնգրեսում բախվում է դժվարին պայքարի, քանի որ Կոնգրեսի 60 անդամներ արտահայտել են իրենց սաստիկ հակառակությունը:

Հակառակ Բայդենի վարչակազմի պնդումների՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքը կխաթարի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը հետևյալ պատճառներով.

1. F-16 ինքնաթիռները Թուրքիայի կողմից կօգտագործվեն Սիրիայում և Իրաքում՝ ռմբակոծելու քուրդ զինյալներին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում, որոնց Թուրքիան աջակցում է։

2. Թուրքիան կօգտագործի F-16 ինքնաթիռները՝ շարունակելու իր անօրինական ներխուժումները ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի տարածքային ջրեր։

3. Թուրքիան կօգտագործի F-16 ինքնաթիռները Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալու համար։

4. Թուրքիան շարունակում է բռնազավթել Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականից ի վեր և հրաժարվում է հեռանալ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերին:

 

5. Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ և արգելափակել ամերիկյան F-35 առաջադեմ կործանիչների վաճառքը՝ ռուսական S-400 հրթիռներ գնելու համար՝ հակառակ ՆԱՏՕ-ի շահերի։

Վերջապես, այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիմակայում են Ռուսաստանին Ուկրաինայում, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունները խնդրել են անդամակցել ՆԱՏՕ-ին: Բացի Թուրքիայից, ՆԱՏՕ-ի մյուս անդամները կողմ են Ֆինլանդիայի և Շվեդիայի արագ անդամակցությանը։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը վետո կդնի այս երկու երկրների անդամակցության հայտերի վրա՝ օգտագործելով ծիծաղելի փաստարկը, որ Ֆինլանդիան և Շվեդիան դարձել են «տուն բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների», այսինքն՝ քուրդ փախստականների համար։ Սա չափազանց հեգնական է, որը գալիս է Թուրքիայի նման երկրից, որը տարիներ շարունակ աջակցել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին Սիրիայում և Իրաքում:

Դեմ լինելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, Թուրքիան հույս ունի հասնել հետևյալ նպատակներին.

1. Սպասարկել Ռուսաստանին, որի հետ ունի կարևոր ռազմական և առևտրային կապեր: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Թուրքիան Ռուսաստանի լրտեսն է ՆԱՏՕ-ի ներսում։

2. Զիջումներ կորզել ԱՄՆ-ից զենքի գնման և քաղաքական աջակցության հարցում՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու թույլտվության դիմաց։

Պարզ է, որ Թուրքիան՝ Ռուսաստանի դաշնակիցը, ՆԱՏՕ-ին չի պատկանում։ Նախքան Բայդենը կորոշի Թուրքիային վաճառել F-16 ինքնաթիռները, ես առաջարկում եմ նրան կարդալ «Վաշինգտոն փոստ»-ում 2022 թվականի ապրիլի 29-ին հրապարակված խմբագրականը՝ «Թուրքիան հասնում է բռնակալության նոր ցածր մակարդակի» վերնագրով։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 175 անգամ
Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan