Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք
Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հաղորդում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 97 625 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է 0,62 տոկոս: