Ծառայություններ են տրամադրվում ընտանիքում բռնության ենթարկված անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 12 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝
անհատույց բնակելի տարածք.
սոցիալական աջակցություն.
բնաիրային օգնություն.
հոգեբանական օգնություն.
իրավաբանական օգնություն.
բժշկական օգնություն։
Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով։